Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ուսումնական հաստատություններում դասերը վերսկսվում են

Ուսումնական հաստատություններում դասերը վերսկսվում են
08.03.2020 | 21:33

Սուր շնչառական վիրուսներով հիվանդների թիվը նվազում է, ու որևէ պատճառ չկա, որ դասերը չվերսկսվեն՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նշեց, որ համաճարակային վիճակը վերահսկվում է, մեկ շաբաթյա արձակուրդը վերջանում է այսօր, բոլոր ուսումնական հաստատությունները վաղը սկսում են դասերը:

Դիտվել է՝ 1077

Մեկնաբանություններ